Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Տիգրան Բալայան. Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ

Տիգրան Բալայան. Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ
12.09.2018 | 12:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև այս պահին հանդիպում նախատեսված չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա ընդգծեց, որ կա պայմանավորվածություն ԱԳ նախարարների մակարդակով, հանդիպման վայրի ու ժամկետի մանրամասները հայկական կողմը չի շտապում հայտնել։ «Կա առաջարկություն, պայմանավորվածություն, մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ ՄԽ համանախագահ երկրների և արդբեջանական կողմի հետ։ Այդ համաձայնեցվածին հետևելը վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքը, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է, այո հանդիպումը Նյու Յորքում է լինելու, բայց գուցե Նյու Յորքում չի լինելու։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու, ասեմ, որ դրան առաջիկայում պետք է սպասել», - նշեց Բալայանը:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ