Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ըստ հարցման՝ Երևանի ավագանու ընտրություններին հաջողություն կունենա 3 ուժ

Ըստ հարցման՝ Երևանի ավագանու ընտրություններին հաջողություն կունենա 3 ուժ
12.09.2018 | 12:56

Երևանի ավագանու ընտրություններում հաջողություն կունենան 3 ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինք` լրագրողների հետ հանդիպմանը ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններից առաջ արված «Քաղաքապետի 12 երանգները» հետազոտության արդյունքները:

«Ունենք նաև հնարավոր մյուս խումբը՝ երեք կուսակցություններից բաղկացած, որոնք շանսեր կարող են ունենալ, եթե իրականացնեն ակտիվ և բովանդակալից քարոզարշավ: Դրանք են՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Ժառանգությունը» և «Երկիր ծիրանին»: Այդ կուսակցությունները գրանցել են ցածր արդյունքներ, բայց հաշվի առնելով նրանց քաղաքական փորձը՝ գուցե կարողանան ակտիվ քարոզարշավի շնորհիվ հաղթահարել շեմը»,- ասաց նա:


Հարցմանը մասնակցել է 810 մարդ Երևանի բոլոր վարչական շրջաններում: Հարցին՝ անձամբ որ կուսակցությանն են պատրաստ ձայն տալ, հարցվածների 39.9 տոկոսը, պատասխանել էր՝ «Իմ քայլը» դաշինքին, 12. 8 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 4.4 տոկոսը՝ «Ելք-ին՝ չնայած, որ այդ դաշինքը այլևս չի գործում և ավագանու ընտրություններին չի մասնակցում:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ