Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի խնդիրների լուծման հարցում միասնության կոչ է անում

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի խնդիրների լուծման հարցում միասնության կոչ է անում
12.09.2018 | 12:57

«Լույս» դաշինքը սեպտեմբերի 11-ին իր քարոզարշավն իրականացրեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններում էական տարբերություն է զգում:
«Մարդիկ ոգևորված են, շատ ավելի տեղեկացված և ավելի պատրաստակամ լսելու, ինչը քարոզարշավ իրականացնելու տեսանկյունից հեշտացնում է մեր գործը»,- ասաց Խաժակյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գերկարևոր խնդիր է համարում արդար ընտրություններ ապահովելը:


«Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում` մեր ժողովրդի սրտով է: Կարծում եմ՝ այդ փոփոխությունները հիմնականում տեղի ունեցան մի պատճառով ՝ այս երկրում տեղի չէին ունենում ընտրություններ: Չկա ավելի կարևոր խնդիր, քան արդար ընտրությունները, որպեսզի մեր երկիրը իրական արժանապատիվ պետություն դառնա»,- ընդգծեց Սարգսյանը: Նա հորդորեց քաղաքացիներին ընտրությունների գալ և քվեարկել «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին: «Վստահեցնում եմ ձեզ, Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկելով՝ մեկ տարի հետո հպարտանալու եք ձեր քվեարկությամբ, որովհետև աննկարագրելի անաչառ մարդ է»,- ասաց Սարգսյանը:


Արտակ Զեյնալյանի խոսքով` Երևանը տարիներ շարունակ քայքայվել է, որովհետև քաղաքի պահպանության համար բավարար միջոցներ չեն ներդրվել` արդարացված կամ չարդարացված պատճառներով: «Պահպանություն նշանակում է աստիճանական զարգացում: Եթե դու չես ապահովում զարգացումը, քայքայվում է: Որպեսզի մենք կարողանանք կասեցնել այս քայքայումը և առաջընթաց ապահովել, մենք պետք է ոչ դասական գործողություն անենք: Եթե մեր Երևանին չվերաբերվենք որպես մեր տան և բոլոր միջոցները չներդնենք Երևանի համար, մենք այս քայքայումը չենք դադարեցնելու: Դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը իրեն զգա մեկ միասնություն»,- եզրափակեց Զեյնալյանը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ