Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյան. Սիրիա գործուղվող մասնագետները մարտական խնդիրներ չեն կատարելու

Դավիթ Տոնոյան. Սիրիա գործուղվող մասնագետները մարտական խնդիրներ չեն կատարելու
12.09.2018 | 13:01

Հաշվի առնելով, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծվում, ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից` Mediamax.am–ին հարցազրույցում ասել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։


«Բնականաբար, պաշտպանության նախարարության մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ»,– ընդգծել է Տոնոյանը։
Անդրադառնալով հարցին՝ թե որոնք են գործընթացի իրավական հիմքերը, նախարարը նշել է, որ որպես այդպիսին հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերը ու գործողությունների ծրագրերը, ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։


«Սիրիայի Արաբական Հանրապետության լիազորված գերատեսչությունը մեզ ներկայացրել է համապատասխան խնդրանք, որին մենք արձագանքել ենք։ Մենք պլանավորում ենք Սիրիա գործուղել մինչև 100 մասնագետների՝ այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերվում է գործուղման ժամկետին, դա հընթացս որոշելու խնդիր է և հստակ ժամկետ սահմանված չէ»,– ասել է նախարար Տոնոյանը։

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ