Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Коммерсантъ. Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել

Коммерсантъ. Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել
12.09.2018 | 13:01

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրությանն անդրադարձել է Коммерсантъ-ը՝ ուշադրություն հրավիրելով նրանց զրույցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին հատվածին:

Նշվում է, որ Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումը հենց այդպիսին եղել: «ԱԱԾ ղեկավարը, տեղեկանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու մտադրության մասին, խնդրում է խափանման միջոցը փոխարինել չբացակայելու մասին գրավոր համաձայնությամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան Մոսկվայի հետ», - գրում է Коммерсантъ-ը: Պարբերականը ներկայացրել է նաև Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքագետ Միքայել Զոլյանի մեկնաբանությունը, որը զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու մոտեցող ընտրությունների հետ:

«Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դա, ըստ էության, փորձ է խորհրդարանական ընտրություններից առաջ: Ամենայն հավանականությամբ, ձայնագրության հրապարակմանը ներգրավված են պետական կառույցներում գործող մարդիկ, որոնք հավատարիմ են նախկին իշխանությանը: Երկրորդ տարբերակը արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքն է», - ասել է Զոլյանը: Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այդպիսով կարող էին ցույց տալ իրենց ուժը. «...եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, կարող են գաղտնալսել մնացած բոլորին»:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ