Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիվասել-ՄՏՍ. Ընկերությունը հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու իրավասություն ու հնարավորություն չունի

Վիվասել-ՄՏՍ. Ընկերությունը հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու իրավասություն ու հնարավորություն չունի
12.09.2018 | 22:27

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ։

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից նշել են՝ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունեն: «Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը և ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը», - «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել է ընկերության PR ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը:

«Ազատության» հարցը, թե արդյո՞ք ծառայողական քննություն չի իրականացվում ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ստուգելու տեղեկատվության արտահոսք լինելու փաստը, ընկերությունը թողել է անպատասխան։ Բջջային օպերատորը նաև չի պատասխանել՝ արդյո՞ք մտահոգություն չեն տեսնում, որ այս պատմության մեջ շոշափվում է իրենց ընկերության անունը։ Երեկ համացանցում ԱԱԾ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրության հրապարակմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը եղել է Ժնևում՝ մեքենայի մեջ՝ օդանավակայան գնալու ճանապարհին, խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորին պատկանող հեռախոսահամարից։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ