Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյան․ Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին

Դավիթ Տոնոյան․ Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին
12.09.2018 | 22:28

Լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Ես չեմ կարող գնահատականներ տալ նախաքննության մարմիններին և դատախազությանը: Դա ճիշտ չի: Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է: Եվ ներգրավված են եղել, արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կհաստատի»:


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որ 2008-ին Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն էր, ասել է. «Նորից ասենք՝ բանակը չի կրակել: Եթե կրակել են, կրակել են ինչ-որ անհատ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը, եթե վերցնենք, տասնյակ հազարավոր մարդիկ ենք։ Հիմա ասում են՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ», - ասաց Դավթյանը: Հարցին՝ եղե՞լ է նման հրաման, Գլխավոր շտաբի պետն արձագանքեց․ «Նման հրաման չի եղել»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ