«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է Ադրբեջանի պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը

Նիկոլ Փաշինյան. Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է Ադրբեջանի պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը
12.09.2018 | 22:30

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություններն ու հռետորաբանության պատճառով հաստատված ռազմաշունչ մթնոլորտը` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, որ վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանի վարչապետն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»։

Փաշինյանը վերահաստատեց՝ ինքն իրավասու է բանակցել ՀՀ-ի անունից, որովհետև Հայաստանի վարչապետն է։ «Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետության նախագահը չեմ, վարչապետը չեմ։ Ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի կամարտահայտման անհրաժեշտությունը, այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով.- Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է, հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Եվ վերը նշվածի համատեքստում ամեն դեպքում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ