«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալիև․ Փաշինյանի հայտարարությունները անընդունելի են Բաքվի համար

Ալիև․ Փաշինյանի հայտարարությունները անընդունելի են Բաքվի համար
12.09.2018 | 22:31

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է տապալել ղարաբաղյան հարցով բանակցությունները: Այսօր Բաքվում, հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Իլհամ Ալիևը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին, անընդունելի են Ադրբեջանի համար:


«Նախագահ Ալիևը նշել է՝ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, ասես Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ