«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկի Հեյլի․ԱՄՆ-ը խստորեն դեմ է Իդլիբում իրավիճակի ցանկացած սրման

Նիկի Հեյլի․ԱՄՆ-ը խստորեն դեմ է Իդլիբում իրավիճակի ցանկացած սրման
12.09.2018 | 22:32

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զգուշացրել է Ռուսաստանին ու Իրանին, որ Սիրիայում շարունակվող ռմբակոծությունները կարող են ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ:

«Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարի վատնել մեր ժամանակը, կարևոր չէ՝ ինչ զինատեսակներ ու միջոցներ են գործադրվում, ԱՄՆ-ը խստորեն դեմ է արտահայտվում Իդլիբում իրավիճակի ցանկացած սրման», - հայտարարել է Հեյլին, զգուշացնելով՝ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Վաշինգտոնը կտա համարժեք պատասխան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հակադարձել է, թե Սիրիան քիմիական զենք չունի:
Անցած շաբաթվանից սիրիական բանակը՝ ռուսների աջակցությամբ, վերսկսել է Իդլիբի ռմբակոծումը, որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ