Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գրեմինգեր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում

Գրեմինգեր. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում
12.09.2018 | 22:33

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում», - Բաքվում լրագողներին ասել է Գրեմինգերը:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար բոլոր քաղաքական ուժերը ջանքեր պետք է գործադրեն: «Հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կանի հնարավոր ամեն ինչ կոնֆլիկտի լուծման համար»

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ