Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշոտյանը` Փաշինյանին. Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք

Աշոտյանը` Փաշինյանին. Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք
12.09.2018 | 22:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կասկածներ ունի, թե Փաշինյանը «դվայնիկ» ունի: «Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է այն կերպերի տարբերությունը, որ մենք տեսնում ենք, այդ կերպը լավ է սահմանադրական է, բարեկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող», - ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Աշոտյանը՝ դիմելով Փաշինյանին:

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ նախկինում էլ Աշոտյանն իրեն ԱԺ դահլիճում տեսել է շատ լայն դիապազոնով. «Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է և ես հույս ունեմ՝ Դուք արդեն նկատել եք դա»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ