«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչպես ազատ արձակվեց Խաչատուրովը

Ինչպես ազատ արձակվեց Խաչատուրովը
12.09.2018 | 22:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովը հայտնվեց ազատության մեջ։ Նա նշեց, որ իրեն անընդհատ շարունակել են զանգեր գալ ԱԱԾ-ից, ինքն էլ պատասխանել է. «Եթե քննչական մարմինը որոշել է, որ իր քննության շահերից պետք է կալանավորեն, այո, ուրեմն պետք է կալանավորենք, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն այս քրեական գործի աառաջ»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն մի 10 անգամ զանգել է այս թեմայով։ «Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել»,-նշեց Ն. Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ ԱԱԾ տնօրենն էլի իրեն զանգել է ու ասել, որ դատական համակարգից են «տրիվոգա» դրել։ «Ասել ա գործը ջուր ա, տակը բան չկա»,-նշեց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, որ հետո զանգել է ՀՔԾ պետին։


«Ինքն ասել ա, որ մենք քննչական մարմին ենք ու գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկա՞ծ չենք, որ էդ մասշտաբի կարգի մարդկանց կալանավորենք »,-նշեց Ն. Փաշինյանը։ Նա շեշտեց՝ հոգնել է այն կարգավիճակից, երբ տարբեր դատավորներ զանգում են իրեն ու հարցնում, թե ինչ կարծիք ունի այս գործի մասին։


«Գործ չունեք ինձնից, գնացեք»,-ասաց ՀՀ վարչապետը։ Վարչապետն ասաց, որ ինքը պաշտոնական բանավոր միջնորդություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է՝ ինքը միջնորդի, որ Խաչատուրովի խափանման միջոցը փոխվի։ «Ես զանգահարել եմ ՀՔԾ պետին և ասել, որ ՀԱՊԿ ղեկավարների կողմից կա այսպիսի միջնոդություն ու եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ միանալ այդ միջնորդությանը ու եթե հնարավոր է այդ տարբերակը քննարկել»,- մանրամասնեց վարչապետը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ