Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը՝ Աշոտյանին

Փաշինյանը՝ Աշոտյանին
12.09.2018 | 22:36

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Փաշինյանից պահանջեց ներկայացնել ստույգ փաստաթղթեր ապացուցելու օգոստոսի 17-ին հանրավաքի ժամանակ իր հայտարարությունը, որ նախկին իշխանությունները միայն բանակցել են հողեր հանձնելու մասին, որի վերաբերյալ փաստաթղթերին ինքը ծանոթացել է:


Փաշինյանը նշեց, որ այն պահից, երբ ինքը ստանձնել է վարչապետի պաշտոնը, ստացել է ժառանգություն բանակցային փաստաթղթի մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչինչ չկա. «Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես՝ դուք որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավորման մասին որևէ բան չկա: Չեմ ասում, որ դուք ընդունել կամ ստորագրել եք այդ տարբերակը, ասում եմ, որ վերջին թուղթը, որ դրվել է բանակցային սեղանին, հենց այդպիսին է: Ես ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ», - նշեց Փաշինյանը: Աշոտյանը չհամաձայնեց այս պնդման հետ՝ նշելով, որ իրենք թողել են մի տարբերակ, որում Արցախի կարգավիճակի հարցը ներառված է հիմնարար կարգավորումների սկզբունքների և էտապների մեջ. «Եթե Հայաստանը հանդես է եկել բանակցություններին, ապա ինչո՞ւ ադրբեջանական կողմը երբևէ չի համաձայնվել այդ բանակցային գործընթացում դրված փաստաթղթին»:


Փաշինյանը նշեց, որ ինքը կհրապարակի դրանք, բայց ժամկետները ինքն անձամբ կորոշի: «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, որ ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիք ունենաք», - նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ