Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի քարտուղարության մասին

Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի քարտուղարության մասին
12.09.2018 | 22:38

Հիմքեր չունեմ կարծելու, որ Հայաստանը նախատեսված ժամկետից շուտ կզրկվի ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ն դեռ ունի ժամկետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կագավիճակի համար: Այդ ներկայացուցիչը նշանակվել է ժամկետով, ոչ թե անձը, այլ ՀՀ ներկայացուցիչն է նշանակվել, և ես ունեմ հիմք, որ մենք այդ ժամկետը կպահպանենք», - նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ