«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ոստիկանությունը բերման է ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին
12.09.2018 | 22:50

Երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին` ասել է «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը: «Խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահին, այլ թիկնազորին: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, որևէ խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ րոպեներ անց նրանք բաց են թողնվել, ստուգվել են փաստաթղթերը:


Դիտարկմանը, թե այսինքն՝ համարում են, որ եթե թիկնազորի փաստաթղթերը չստորագրվեին, ապա երկակի ստանդարտ էր կիրառվելու, Աննա Մկրտչյանն ասաց. «Այսինքն՝ եթե բոլորի մոտ պետք է ստուգումներ արվեն, ապա ինչու պետք է բացառություն արվի»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ