Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս ցանկացած պահի, որևէ խնդիր չունեմ, եթե ձայնագրված է, թող հրապարակվի

Նիկոլ Փաշինյան. Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս ցանկացած պահի, որևէ խնդիր չունեմ, եթե ձայնագրված է, թող հրապարակվի
12.09.2018 | 22:51

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցը վերաբերում էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը: Նա մեջբերեց խոսակցությունից մի հատված, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է, որ վարչապետի հետ կխոսի և կասի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարին կկալանավորեն, թե ոչ և հարցրեց, թե խոսել են, և ինչ է ասել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենի թեկնածու առաջադրելով՝ նրա հետ ունեցել է պայմանավորվածություն, որ չկան անձեռնմխելի մարդիկ, և եթե քննության ընթացքը հանգեցնում է, որ պետք է ձերբակալվեն, ապա պետք է ձերբակալեն: Փաշինյանը շարունակեց, որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում իր հետ ճշտել, թե ինքը լո՞ւրջ էր ասում, և ինքը վերահաստատել է:

«Տվյալ դեպքում ես իմացել եմ դրա մասին ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում, տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում եմ եղել, և քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ որևէ քաղաքական խոչընդոտ քննության համար չկա, և եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, իհարկե, պետք է տեղի ունենա, և հիմա նույն դիրքորոշումը վերահաստատում եմ ԱԺ ամբիոնից և վերահաստել են նախկինում և կվերահաստատեմ ապագայում»,-ասաց նա: Սարդարյանը նկատեց, որ կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ նաև իր հետ ունեցած խոսակցություններն են գաղտնալսվել, և հետաքրքրվեց, տեսականորեն, եթե այդ խոսակցությունը համացանցում հայտնվի, որոնք են լինելու նրա գործողությունները:
«Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս, ցանկացած պահի, ես որևէ խնդիր չունեմ, եթե ձայնագրված է, թող հրապարակվի, ես որևէ խնդիր չունեմ: Չի կարող լինել այլ ձայնագրություն, որը դուրս է իմ այս որդեգրած տրամաբանությունից»,-ասաց նա:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ

ը»' width='220' height='163' />
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում