Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների

Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների
12.09.2018 | 22:52

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ընդգծելով հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը, բա հայտարարել է խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին: Հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի ԱԽ և Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան բանաձևերի հիման վրա՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման և տարածաշրջանում ամուր և արդար խաղաղության ապահովման վերաբերյալ առարկայական և ինտենսիվ բանակցությունների:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ