Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուբայի օպերային թատրոնում կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Դուբայի օպերային թատրոնում կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»
13.09.2018 | 21:02

Շարունակվում են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Դուբայում։ Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»։

Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպիացին։ Ներկայացման բեմադրությունը իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։
Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։
Մասնակցում են Հայաստանի օպերային թատրոնի նվագախումբը և երգչախումբը։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։


«Կախարդական սրինգում» հանդես են գալու հետևյալ մեներգիչները՝
Լիպարիտ Ավետիսյան
Պերճ Քարազյան
Կիմ Սարգսյան
Հայկ Տիգրանյան
Հասմիկ Թորոսյան
Սոֆյա Սայադյան
Ջուլիետտա Ալեքսանյան
Մերի Մովսիսյան
Զոհրաբ Զոհրաբյան
Սերգեյ Սարգսյան
Ռուբեն Նուրիջանյան
Հովհաննես Անդրեասյան
Ալինա Փահլևանյան
Մարինե Դեինյան
Աննա Մնացականյան
Գրետա Բագիյան
Աստղիկ Մանուկյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ)
Միշել Կարապետյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ)
Ժաննա Առաքելյան (Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի «Երգող հրեշտակներ» խմբի անդամ)
Արմեն Գրիգորյան
Միքայել Գրիգորյան

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ