Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդկությունն այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին

Մարդկությունն այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին
14.09.2018 | 03:04

Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան: Ծննդ. 1;27
Վկայում է Սուրբ Գիրքը:
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում հարցերի պատասխանները աշխարհի շատ իմաստուններ փնտրեցին, սակայն չգտնելով, ունայնության մեջ կորան:


Իհարկե, պատմության մեջ մնացին նրանց անունները և աշխատությունները, նրանք նույնիսկ կրոնների հիմնադիրներ դարձան, ունեցան աշակերտներ և հետևորդներ, այսօ՛ր էլ ունեն: Նրանք փորձեցին սահմանել մարդուն, ինչպես Արիստոտելը. մարդը հասարակական կենդանի է, և սահմանել այդ հասարակական կենդանու կերտած հասարակության գործունեության կերպերն ու զարգացման լծակները, փորձեցին գտնել մարդու մեջ հոգևորի և կատարյալի ակունքը, ինչպես Պլատոնը, և գծանկարել մարդու լավագույն տեսակը կյանքի լավագույն կերպի մեջ, բարոյականության` մարդուն հասու ծիրում, ինչպես Կոնֆուցիոսը. «Մի՛ արա մարդկանց այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն», իսկ կարճ` մի՛ վնասիր: Փորձեցին, սակայն նրանցից մնաց միայն այդ փորձը` մարդու մեջ արգելակելու հակումը դեպի անմարդկայինը, սակայն նրանք այդպես էլ չհասան ճշմարտության հայտնությանը, որովհետև հստակ չգիտեին մարդու ծագումը, որպեսզի ճիշտ սահմանեին նրան: Նրանց բարոյական լծակները նման են անդամալույծի կոտրված հենակի, իսկ դրանց կիրառումը` սիրողական ինքնագործունեության, որի նպատակը հստակ չէ: Մարդկային կյանքը անիմաստ ու անօգուտ է, եթե չկա հավատը հավիտենական կյանքի նկատմամբ, և մարդը զուրկ է սեփական անձի կատարած գործերի հանդեպ պատասխանատվության զգացումից: Աստված, մարդկությանը իրեն հայտնելու համար, նախ մի ժողովուրդ ընտրեց, ավելի շուտ` պատրաստեց իր համար: Նրանց տվեց բարոյական չափորոշիչներ, որ պիտի կարգավորեին մարդու հասարակական և անհատական կյանքը և առաջնորդեին դեպի հստակ նպատակ` փրկություն: Այդ չափորոշիչները գրեթե նույնն են, ինչ վերոնշյալ բարոյախոսներինը, առաջին հայացքից նույնիսկ ավելի պարզունակ ու «վայրենի», ինչպես հայտնի «ակն ընդ ականը», սակայն դա միայն առաջին հայացքից: Մի՛ հանիր ուրիշի աչքը, որովհետև Աստծո արդարությունը պահանջում է և տալիս է իրավունք, որ ուրիշն էլ հանի քոնը: Մի խոսքով. քո իսկ շահից ելնելով մի վնասիր: Եվ դա այսօր շատ լավ գործում է հրեաների մոտ, անգամ եղբայրասիրական սաղմեր է արտադրում: Բայց այդ օրենքը, որոշակի նպատակ հետապնդելով, չի սահմանափակվում անձնական կամ ընդհանրական շահի շրջանակում, որտեղ և տեղավորվել են հրեաները. այն առաջնորդում է դեպի անանձնական ոլորտ` սեր: Իսկ դա հասկանալ կարելի է միայն, եթե ճանաչենք և ընդունենք Աստծո մարմնացած Սերը:

Մարդկային կյանքը իմաստավորվեց և լուսավորվեց Քրիստոսի գալստյամբ, որով և մարդկությունը ստացավ իր հարցերի բոլոր պատասխանները: Աստված ասաց, և Նրա Խոսքը Իր տիրական թևերը տարածեց ողջ գոյավորի վրա` պաշտպանելու համար իրավունքը չգոյությունից գոյության կոչված նրանց լինելության, որ ինքնանպատակ կամ աննպատակ չէ: Աստված ասաց, և աստվածային սիրով ու գուրգուրանքով ստեղծված մարդը պսակվեց Խոսքով և, ի սկզբանե առանձնահատուկ պատվով բաժանված լինելով մնացած անկենդան ու կենդանական աշխարհից, թագադրվեց որպես տիեզերքի իշխան: Աստծո Խոսքը մարդուն մեկընդմիշտ ազատեց զանազան սանսարաների և կարմաների հանդեպ կույր հավատից: Եթե մարդիկ իրենց մեջ ընդունեին այն Հոգին, որ Քրիստոսի առաքյալները ստացան Վերնատանը, և եթե գործեին այդ Հոգով, աշխարհն իսկապես դրախտ կդառնար: Խնդիրը եսի մեջ չէ, տիրելու, տիրություն անելու և տիրապետելու տենչի մեջ չէ, այլ ընկալման կերպի մեջ: Տիրել` չի նշանակում շահագործել, այլ` խնամել: Կան բարոյականության կատեգորիաներ, որոնց առկայությամբ է միայն իմաստավորվում մարդու մարդ կոչումը, դրանցից կարևորագույնը պատասխանատվության զգացումն է, եթե եսի կողքին բացակայում է այն, ապա կյանքը դառնում է մի քաոս, որտեղ լռում է եղիցի լույսը: Եթե մարդիկ չմերժեին այն Հոգին, որ շրջում էր նախաարարչական ջրերի վրա և կենսագործում, նրանց կիսամեռ հոգու հորիզոնում կնշմարվեր հարության հույսը: Մարդկությունը, ի դեմս իր լավագույն մտածողների, այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին` սիրող Աստծուն, այդպես էլ չհասկացավ, որ չվնասելը կրավորական անտարբերություն է, իսկ սերը` ստեղծող ու պահպանող զորություն: Ինքը չկարողացավ, իսկ Նրա Ինքնահայտնությանը մերժեց, որ ստիպված չլինի այլ` ջանքեր պահանջող չափանիշներով շարժվել. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դու՛ք արեք նրանց»:


Այսօր մարդը այդքան չարացել է, քանի որ դեռ վստահ է, որ ինքը էվոլյուցիայի գագաթն է, որի համար չվնասելը իսկապես կարող է դիտվել որպես առավելագույն ձեռքբերում: Մյուս կողմից, չգիտի իշխել իր իշխելու տենչի վրա, ինքը, ինքնակամ կամ նույնիսկ անգիտակցաբար, գտնվում է զանազան իրերի, երևույթների, անհատների իշխանության տակ:
Այսօր կան Աստծուն գտած մարդը, փնտրող մարդկությունը և մերժող մարդիկ` ծուռ հայելիները:


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ