Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իլգար Մամեդով․ Ադրբեջանը չպետք է Ռուսաստանի ճնշման ներքո գործողություններ ձեռնարկի Հայաստանի նոր իշխանության դեմ

Իլգար Մամեդով․ Ադրբեջանը չպետք է Ռուսաստանի ճնշման ներքո գործողություններ ձեռնարկի Հայաստանի նոր իշխանության դեմ
14.09.2018 | 13:25

Մեկ ամիս առաջ ադրբեջանական բանտից ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, REAL շարժման հիմնադիր և առաջնորդ Իլգար Մամեդովը համոզված է` Ադրբեջանը չպետք է Ռուսաստանի ճնշման ներքո գործողություններ ձեռնարկի Հայաստանի նոր իշխանությունների դեմ: «Թուրան» գործակալությանը հարցազրույցում` հստակորեն դեմ արտահայտվելով նաև Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին` նա ասել է. «Անդամակցելով ՀԱՊԿ-ին` Ադրբեջանը կվերածվի երկրորդ կարգի մի պետության: Եթե այդ խոսակցությունները ի հայտ գային հենց այնպես` դա մի բան է: Բայց այդ հարցը սկսեց արծարծվել Հայաստանում արևմտամետ կառավարության ստեղծման ֆոնին: Փաստորեն ստացվում է, որ մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում նախատեսվում է բացառապես Հայաստանին հակազդելու համար: Եվ սա մի գործառույթ է, որ մեզ է առաջարկում Ռուսաստանի կառավարությունը: Ադրբեջանը պե՞տք է գործիք դառնա Ռուսաստանի ձեռքին Հայաստանի ներկայիս իշխանություններին ճնշելու համար: Ես նման հեռանկարին բացասաբար եմ վերաբերվում: Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը նման մի գործիքի վերածվի: Մենք ինքնիշխան պետություն ենք, ինքնիշխան ազգ: Մեր առաքելությունն աշխարհում ու տարածաշրջանում շատ ավելի վեհ բնույթ պետք է կրի»:


Իլգամ Մամեդովը հինգ տարի է անցկացրել բանտում` միջազգային շարունակական ճնշման արդյունքում միայն անցած ամիս ազատ արձակվելով: Իլգար Մամեդովի խոսքով՝ իրադրությունը երկրում իր բանտարկության հինգ տարիների ընթացքում զգալիորեն վատթարացել է: «Այսօր արդեն որևէ մեկը չի կասկածում` Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է երկրում դինաստիկ ռեժիմ ստեղծել, ամրապնդել` ոտնահարելով հանրապետական գաղափարները», - շեշտում է ադրբեջանցի ընդդիմադիրը: «Եթե հարցնեք արտերկրում բնակվող կամ հաճախ արտասահման մեկնող ադրբեջանցիներին, նրանք ձեզ կպատմեն, թե ինչ խոսակցություններ են ծավալվում հայերի և վրացիների հետ տարբեր համաժողովների ընթացքում կամ թեկուզ ռեստորաններում: Վրացիներն ու հայերը ասում են, որ գոնե ինչ-որ ժողովրդավարական փորձ ձեռք են բերել, իսկ մեր ժողովուրդը շարունակում է գահավիժել միջնադարին բնորոշ քաղաքական համակարգի ուղղությամբ», - պնդում է Մամեդովը: «Սոցիալապես, տնտեսապես, հասարակական կյանքում ակտիվ ադրբեջանցիները, որոնք հաճախ են արտերկիր մեկնում, հաստատում են, որ վրացիների և հայերի հետ համեմատության ժամանակ իրենք իրենց բավական վատ են զգում», - ընդգծում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ