Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լավրովը խոսել է «ամերիկյան ռուսաֆոբիայի» մասին

Լավրովը խոսել է «ամերիկյան ռուսաֆոբիայի» մասին
14.09.2018 | 13:26

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ փակուղուց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում, սակայն «ամերիկյան ռուսաֆոբիան» փակում է առաջընթացը:

Լավրովը Բեռլին է մեկնում Գերմանիայի ղեկավարների հետ բանակցությունների համար և գերմանական DPA գործակալությանն ասել է. «Մենք պատրաստ ենք ճանապարհի մեր մասը անցնել, որ փակուղուց դուրս բերենք ԱՄՆ-ի հետ կապերը»: Լավրովը նշել է. «Մենք լուրջ ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին` մեր երկրների միջև նորմալ երկխոսություն հաստատելու պատրաստակամության մասին»:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ