Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
14.09.2018 | 13:27

Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:


Երևանում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ