Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաթարի էմիրը VIP ինքնաթիռ է նվիրել Էրդողանին

Քաթարի էմիրը VIP ինքնաթիռ է նվիրել Էրդողանին
14.09.2018 | 13:33

Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
VIP ինքնաթիռն արդեն ժամանել է Թուրքիա և վայրէջք կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում և համալրել է Էրդողանի անձնական ինքնաթիռների պարկը։ Էմիրը վաճառքի էր հանել օդանավը, երբ հայտնի է դարձել, որ Էրդողանը հետաքրքրված է ինքնաթիռով՝ Թամիմ բին Համադ ալ Թանին որոշել է նվիրել նրան` ի նշան Թուրքիայի հանդեպ համակրանքի ու հարգանքի։


Ինքնաթիռը 436 ժամ է թռել` իրականացնելով 200 թռիչք, ունի առանձին ննջասենյակներ, նիստերի դահլիճ ու անգամ՝ բուժսենյակ։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ