Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը

ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը
14.09.2018 | 13:34

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ասել է, որ համաշխարհային աշխարհակարգը, որը հիմնված է մեկ պետության՝ ԱՄՆ-ի առաջնորդության վրա, մոտենում է ավարտին, ԱՄՆ-ը կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը: The Atlantic-ին տված հարցազրույցում նա կոչ է արել Վաշինգտոնին ու աշխարհի մյուս պետություններին ընտելանալ նոր իրավիճակին:


«ԱՄՆ-ը` համաշխարհային կայունության երբեմնի երաշխավորը, կորցնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իր կարողությունը: ԱՄՆ-ն կորցնում է մեղմ ուժ կիրառելու հնարավորությունները: Դրանում որոշակի վտանգ կա` աշխարհում առկա խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց ԱՄՆ-ի»,-ընդգծել է Գուտերեշը: Նա հավելել է, որ միջազգային հարաբերություններում ամերիկյան հասարակությունը կորցնում է իր գրավչությունը:


Գուտերեշն իր խոսքում չի նշել նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու ուղղակիորեն չի քննադատել նրա վարած քաղաքականությունը:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ