Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե չհասնենք տնտեսական հեղափոխության

Նիկոլ Փաշինյան. Թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե չհասնենք տնտեսական հեղափոխության
14.09.2018 | 23:47

Հայաստանում թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա առանց տնտեսական հեղափոխության` այսօր Փարիզում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։ «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական հեղափոխություն է, այլև արժեքների հեղափոխություն է, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության։ Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության կարևոր շրջափուլում ենք և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար», - ասաց Փաշինյանը։


Վարչապետը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը՝ որևէ գործարար, որևէ ընկերություն իր ընտրվելու պահից սկսած «ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից»։ «Ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռվածություն՝ գործունեությունը պետք է լինի օրինական՝ օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և իհարկե հարկեր վճարեն, - ասաց վարչապետը՝ շարունակելով,-մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող այն ազդակները, որ մեր Հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանջ է և տնտեսական գործունեությունը բարդացնող, մենք ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ»։


Անդրադառնալով տնտեսական համագործակցության միջազգային պայմանագրերին, վարչապետը հայտարարեց՝ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլ ընկերությունների հետ։ «Մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ համագործակցությունն արդյունավետ, արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերը պաշտպանելը, այդ թվում՝ չարաշահումներից, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով, - շատ դեպքերում ընկերությունների հետ կնքված պայմանագրերում ժողովրդի շահն ու Հայաստանի շահը հաշվի չի առնված։ Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերից և դիրքերից են հանդես եկել, այլ իրենց անձնական, կլանային և, կներեք, նույնիսկ՝ մաֆիոզ»։
Վարչապետը ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի օրինակը բերեց՝ նշելով, որ այն լինելով դաշտում միակ օրինական գործող մեծ խանութը` աստիճանաբար փոքրացել ու հասել էր փակման եզրին: Բայց հիմա, ըստ Փաշինյանի, ստեղծված են բոլոր պայմանները, որ «Քարֆուր»-ը ընդարձակի գործունեությունը Հայաստանում:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ