USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելով

Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելով
14.09.2018 | 23:48

Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցում է` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հարցին, թե երկու ժամվա ընթացքում ոստիկանությունն ի՞նչ արդյունքներ գրանցեց, Օսիպյանը պատասխանեց. - «Արդյունքներ միշտ էլ կան, մեր առօրյայում էլ ունենք արդյունքներ, և այնպես չէ, որ ամեն ինչ պետք է լուսաբանենք, կան, որ չենք լուսաբանում»։ Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման։ «Ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը։ Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում ամեն մի քաղաքացու գետնին պառկեցնելով, կամ դեմ տալով պատին, մեքենային, և ստուգելու, ոչ, բացառապես հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ ունենում ենք տեղեկություներ, որ իրենք ունենում են զենքեր։ Զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ, և մենք ստուգում ենք զենքի օրինականությունը, ճշտում ենք նրա առնչությունը որևէ հանցագործության դեպքի հետ», - ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետը հայտարարեց, որ դատապարտում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստը։ Օսիպյանը նշեց՝ գաղտնալսումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով։ Հարցին, թե ինչ-որ գաղտնալսվող սարքեր հայտնաբերվե՞լ են, ոստիկանապետը պատասխանեց. «Ես տեղեկացված չեմ, դա գործընթաց է, շարունակվում է, ես ինքս դատապարտում եմ դա, քանի որ գաղտնալսումը միայն թույլատրված է օրենքով սահմանված կարգով այն ծառայությունների կողմից, ովքեր դա անելու իրավունքն ունեն»։


Ճշտող հարցին, թե կասկածներ կա՞ն, թե ով կամ ովքեր կարող էին գաղտնալսել, Օսիպյանը պատասխանեց. «Դա ընթացքի մեջ է, դրա մասին չեմ կարող ասել»։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao