Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ադրբեջանի բանակը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի բանակը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի ընդդեմ Հայաստանի
14.09.2018 | 23:50

Սեպտեմբերի 17-22-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու, հայտնում է «Թուրանը»: Զորավարժություններում ներգրավվելու են 20 հազար զինծառայողներ, 20 տանկ և այլ ծանր տեխնիկա, 120 հրթիռահրետանային կայանքներ, 20 մարտական ավիացիա, կիրառվելու են ադրբեջանական բանակի` վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։ Զորավարժությունների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստան», նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը:

Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կքննարկեն իրավիճակը Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Մինչ այդ, Սիրիայի հարցը այսօր Ստամբուլում կքննարկեն Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարների օգնականները:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ