Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պեսկով. Ռուսաստանի իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի Պետրովի և Բոշիրովի նկատմամբ

Պեսկով. Ռուսաստանի իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի Պետրովի և Բոշիրովի նկատմամբ
14.09.2018 | 23:50

Ռուսաստանի իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ: Նրանց Մեծ Բրիտանիան մեղադրում է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ` հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Պետրովն ու Բոշիրովը Ռուսաստանի տարածքում որևէ օրենք չեն խախտել, և Կրեմլին «հայտնի չէ՝ նրանք օրենք խախտե՞լ են այլ երկրներում»: ՌԴ իշխանությունները կարող են նրանց հարցաքննելու հարցը քննարկել, եթե Մեծ Բրիտանիայից պաշտոնական դիմում ստանան: Վլադիմիր Պուտինի խոսնակը նաև ասել է, որ ոչ ինքը, ոչ ՌԴ նախագահը չեն դիտել այդ անձանց հարցազրույցը RT հեռուստաընկերությանը:


Հեռուստաընկերության եթերում երեկ Պետրովն ու Բոշիրովը հերքել են իրենց մասնակցությունը Սկրիպալների թունավորմանը, պնդելով, թե Սոլսբերի էին մեկնել որպես զբոսաշրջիկներ՝ «աշխարհահռչակ տաճարը տեսնելու»:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ