ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Կառավարությունը որոշեց եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը

Կառավարությունը որոշեց եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը
14.09.2018 | 23:51

Կառավարության նիստում ընդունվել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ որոշում: Առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում:


Առաջարկության հիմքում ժողովրդագրական վիճակի բարելավումն, որ կնպաստի ծնելիության աճին: 2018 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Հանձնարարվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ