ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Օրբելյան. «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու ժամանակ կաշառքի էպիզոդ չկա

Օրբելյան. «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու ժամանակ կաշառքի էպիզոդ չկա
14.09.2018 | 23:52

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պնդում է, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների կողմից ձեռք բերելու գործարքի ժամանակ կաշառքի էպիզոդ չկա։
«Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում իրավապահ մարմնի գործունեության մեջ, դրանից շեղելու համար ինչ-որ նոր քրեական գործ է հայտնվում։ Եթե մենք նայում ենք տվյալները, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-ին, իսկ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց։ Երբ կլինի գործը, կհասկանանք՝ ինչ է նկատի ունեցել ԱԱԾ տնօրենը։ Բայց այդ գործարքի հետ կապված որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում», - հայտարարեց Օրբելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունները, թե Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել կաշառքի միջոցով։ Նա հավելեց, որ իրենց թիմը զարմացած է հայտարարությունից, բայց սպասում են զարգացումներին։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ