USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՌԴ իրավապահները ՀՀ ոստիկանությանը տեղեկացրել են, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, հետախուզումը դադարեցվել է

ՌԴ իրավապահները ՀՀ ոստիկանությանը տեղեկացրել են, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, հետախուզումը դադարեցվել է
14.09.2018 | 23:55

ՌԴ իրավապահները ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել են, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ու հետախուզումը նրա նկատմամբ դադարեցվել է։

«Ես ինքս տեղեկացված չեմ եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ու ՀՀ ոստիկանությունը համապատասխան կարգով ստացել է տեղեկությունը ՌԴ-ից», - կառավարության նսիտից հետո լրագրողներին ասաց Վալերի Օսիպյանը։ Հարցին՝ այդյոք սա ոչ գործընկերային մոտեցում է, ու հնարավո՞ր է Հայաստանը հետագայում նույն կեցվածքն ընդունի, ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ու ինքն այս հարցին չի պատասխանի:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao