Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն և հակառակը

Նիկոլ Փաշինյան. Ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն և հակառակը
14.09.2018 | 23:56

Հաճախ կառավարության և գործընկերների միջև կնքված պայմանագրերում ՀՀ շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվում, Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իր շահերը, բայց Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ, որովհետև եթե այսպես շարունակվի, այդ ընկերությունների գործունեության հեռանկարները շատ մշուշոտ կդառնան, քանի որ շատ մեծ փոսեր են առաջացել, որից պետք է իրար օգնելով դուրս գանք», - նշեց նա:


Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծելու ազնիվ երկխոսությամբ, ազնվությամբ և արդարությամբ: Նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա. «Որովհետև ՀՀ-ում, ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով չպիտի զբաղվեն: Հայաստանի իշխանությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմաններն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք աջակցությունն ու վստահությունը: Մենք այս վստահությունը որևէ գումարի կամ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արեժքին, որն ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում, - նշեց Փաշիյանը՝ հավելելով,- այն իրավիճակը, որ ունեք, մեծ հնարավորություն է բոլորի համար, ու համոզված եմ, այս հնարավորությունը չի արժեզրկվի ու չի մսխվի: Բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության՝ մեծ ապագայի մասին»:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ