Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդվարդ Նալբանդյանը՝ Արցախի հարցով Փաշինյանի հայտարարության մասին

Էդվարդ Նալբանդյանը՝ Արցախի հարցով Փաշինյանի հայտարարության մասին
14.09.2018 | 23:57

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հարցին` ՙԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք»: Որպես նախկին ԱԳ նախարար, ով անմիջական պատասխանատվություն և մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացում, ինչպե՞ս կմեկնաբանեք` պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով»:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ