«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի դեմ «ստոր հարձակման» համար

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի դեմ «ստոր հարձակման» համար
14.09.2018 | 23:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է թուրքական լիրայի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկումն ու դրանից բխող տնտեսական ճգնաժամը։ Էրդողանը պնդել է, որ տեղի ունեցածն ԱՄՆ-ի իշխանությունների՝ Թուրքիայի հասցեին հայտարարությունների հետևանք է։

«Դոլարի փոխարժեքն այնպես բարձրացավ, որ այդ ամենը տրամաբանորեն բացատրելն անհնար է։ Տարեսկզբին 3,8 լիրա արժեցող դոլարն ապրիլի սկզբին մոտ 4 լիրա էր, հունիսին արդեն 4,6 էր, դա էլ մի կերպ հասկացանք։ Մտածեցինք, որ ընտրությունների ժամանակ նման շարժ կարող է լինել։ Սակայն դրանից հետո սկիզբ առած իրադարձությունները նման կերպ բացատրել այլևս չենք կարող»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ Թուրքիան ենթարկվել է «ստոր հարձակման», որ հետևանք է ԱՄՆ-ի իշխանությունների արած հայտարարությունների։


«Թուրքիան մոտ ապագայում կհաղթահարի սա, սակայն առիթից օգտվողներին երբեք չի մոռանա»,- նշել է նա։

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ