Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկ Ալումյան. Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը

Հայկ Ալումյան. Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը
15.09.2018 | 00:01

«Պարոն Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, այն բացառությամբ, որ ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջականորեն վերաբերվում»,- ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:


Լրագրողները Քոչարյանի փաստաբաններից հետաքրքրվեցին՝ կասկածներ կան, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցությունը ձայնագրելն ու հրապարակելը Քոչարյանի ձեռքի գործն է: Փաստաբանները հերքում են տեղեկությունները: Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ անընդհատ իրավիճակ է ստեղծում, երբ մեղադրանքներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանն արդարանա: Նա կոչ արեց պահպանել անձի անմեղության կանխավարկածը: «Տեղեկություն եղավ, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ իր փաստաբաններն են գաղտնալսել ու տարածել: Դա իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանության»,- նշեց Օրբելյանը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ