USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ելիսեյան պալատում կայացավ Մակրոն -Փաշինյան հանդիպումը

Ելիսեյան պալատում կայացավ Մակրոն -Փաշինյան հանդիպումը
15.09.2018 | 00:02

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք քննարկել են Ֆրակոֆոնիայի գագաթաժողովին և դրա շրջանակում առաջին անգամ կազմակերպվելիք բիզնես ֆորումին վերաբերող հսրցեր, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարևորել են խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ֆրանսիական հարաբերությունները ամբողջ ծավալով քննարկել հոկտեմբերին: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Էմանյուել Մակրոնը գալու է Հայաստան և դա միաժամանակ լինելու է նաև Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao