«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալիևը հայտարարում է, թե «արտաքին ուժերը» սպառնում են երկրի անվտանգությանը

Ալիևը հայտարարում է, թե «արտաքին ուժերը» սպառնում են երկրի անվտանգությանը
15.09.2018 | 00:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, թե արտաքին ուժերը փորձում են Ադրբեջանի դեմ դավադրություններ կազմակերպել: «Սակայն մեր քաղաքական կամքի և տնտեսական պոտենցիալի շնորհիվ թույլ չենք տա, որ Ադրբեջանը ներքաշեն որևէ արկածախնդրության կամ ազգային շահերին հակասող գործողությունների մեջ»,- Մաշթաղի ավանի թիվ 28 միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ալիևը:


Նա չի հստակեցրել՝ հատկապես որ արտաքին ուժերի ու ինչ արկածախնդրության մասին է խոսքը: Փոխարենը նա ասել է՝ աշխարհի տարբեր կետերում արյունահեղություններ, հեղափոխություններ և ճգնաժամեր են տեղի ունենում, «մինչդեռ Ադրբեջանում իշխում է կայունությունը, անվտանգությունը, լուծվում են բոլոր սոցիալական և տնտեսական խնդիրները, ամրապնդվում է բանակը»:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ