Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում

Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում
15.09.2018 | 11:24

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:

Խորհրդակցություններ են անցկացվել նախ շինարարական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, ապա շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության գրասենյակներում։ Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։


Մանրամասն քննարկվել են շինարարության կազմակերպման ու իրականացման բոլոր առանձնահատկությունները, իրականացված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումների գործընթացը։

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ