Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի փոխվարչապետն առաջարկե՞լ է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի, թե՞ չի առաջարկել

Հայաստանի փոխվարչապետն առաջարկե՞լ է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի, թե՞ չի առաջարկել
15.09.2018 | 11:46

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»` ասել է Գրիգորյանը:


Վլադիվոստոկում անցկացվող համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը. «Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»։

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ