Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Արցախը պետք է որոշի՝ ինչպես է մտնում Հայաստանի կազմ

Նիկոլ Փաշինյան. Արցախը պետք է որոշի՝ ինչպես է մտնում Հայաստանի կազմ
15.09.2018 | 11:47

Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով արդեն կանխորոշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում։

«Նա ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները պետք է վարել Արցախի հետ, նա ասում է, որ հրաժարվում է բանակցել։ Ստացվում է, որ նա Արցախն ուզում է առանց արցախցիների»` Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Սա ի՞նչ տրամաբանություն է։ Սա ցեղասպան տրամաբանություն է։ Ճիշտ են արցախցիները, երբ ասում են, որ Ադրբեջանի կազմում գտնվելը սպառնում է իրենց ֆիզիկական բնաջնջմամբ։ Այնպես որ, մնում է, որ Արցախն ինքը որոշի, ինչպես է մտնում Հայաստանի կազմ», - նշեց Ն.Փաշինյանը։

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ