ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին
15.09.2018 | 11:51

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել են ԼՂ կարգավորման գործընթացը։ «Մակրոնը հետաքրքրվեց կարգավորման մեր մոտեցումներով, հետաքրքրվեց՝ կա՞ հնարավորություն լրջորեն քննարկել կարգավորումը։ Մենք տեսակետներով փոխանակվեցինք։ Ես ասացի, որ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի ղեկավարությունը անկեղծ չեն, երբ խոսում են կարգավորման մասին։ Դա հնարավոր կլինի, երբ տարածաշրջանում լինի կարգավորման մթնոլորտ։ Բայց երբ մենք միայն հոխորտանք ենք լսում, այդ պայմաններում անիրական է խոսել կարգավորման մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ուզում են, որպեսզի մենք զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք ուզում ենք, պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին։ «Կարծում եմ, Ադրբեջանում դեռ չեն գիտակցել, որ սա այլ Հայաստան է», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ