Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրքը պատրաստ կլինի

Հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրքը պատրաստ կլինի
15.09.2018 | 11:52

Հրապարակը գրում է. «Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրք կունենա։ Վարչապետին կից ընտրական բարեփոխումների խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանը մեր լրագրողին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին պատրաստ կլինի նախագիծը, որը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ գուցե միաժամանակ ներկայացվի նաեւ ԱԺ-ին։ Նոր օրենսգրքի նախագծում կամրագրվի ամբողջությամբ համամասնական ընտրակարգը, կհանվի Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների, այսպես կոչված՝ «բոնուսային» համակարգը, կվերացվի խորհրդարանում կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը, գործող օրենսդրությամբ 3 ուժ կարող են կոալիցիա կազմել՝ 6-օրյա ժամկետում, կերկարաձգվի այդ ժամանակը։ Այլ առանցքային փոփոխություններ էլ են կատարվել»։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan