Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քոչարյանը օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգել է աշխատել ՀՅԴ-ի օգտին

Քոչարյանը օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգել է աշխատել ՀՅԴ-ի օգտին
15.09.2018 | 11:54

Հրապարակը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել դա ։ «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։


Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ