«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանում երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը

Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանում երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը
16.09.2018 | 07:21

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությանը, թե Փաշինյանը դեռ փոշմանելու է։ Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում Քոչարյանը, անդրադառնալով իրեն «Մարտի 1»-ի գործով առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, մասնավորապես ասել էր․ - «Ինչու ենք ես և Փաշինյանն այսօր տարբեր բևեռներում՝ միանշանակ պատասխան չունեմ, հավանական է, որ վարչապետն իմ մեջ վտանգ է տեսնում: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»։
«Կարծում եմ, էդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվ չի, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ «դե դու կփոշմանես հլը, դե դու կտենաս», - նախկին նախագահին հակադարձեց վարչապետը:

«Ասում է՝ իր մեջ վտանգ եք տեսնում, սպառնալիք եք տեսնում», - լրագրողներից մեկի դիտարկմանը Փաշինյանը արձագանքեց․ «Գիտե՞ք, ինձ «Կոմերսանտ» թերթը հարց էր տվել, որ «ասում են, որ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար», ես ասացի և հիմա էլ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի: Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը և նրանց շրջապատը՝ քաղաքական դիակների հետ մենք գործ ունենք, որոնք, սակայն, քաղաքական դիակ լինելը որևէ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից, և սրանով ամեն ինչ ասված է»:


Հարցին՝ գո՞հ է ԱԱԾ-ի և Ոստիկանության ռեյդերից, թե՞ դեռ անելիքներ ունեն, վարչապետը պատասխանեց. «Ես ուզում եմ ասել, որ, էլի, ասացի ըստ էության՝ Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և Ոստիկանության, ԱԱԾ-ի և մյուս իրավապահ մարմինների խնդիրը դա ապահովելն է»:


«Իմ քայլը» դաշինքի լ հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակցող «որոշ քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որ նրանք ընտրակեղծարարական ռեսուրսով պաշտպանեն իրենց»։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը արձագանքել էր՝ «ի՞նչ է, չբարևե՞նք հանրապետականներին»։ Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ ի վերջո, ովքե՞ր են այդ ուժերը։ «Այսինքն, այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս: Եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում: Ես հարց եմ տալիս՝ եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում», - ասաց Փաշինյանը:


Վարչապետը համամիտ չէ նաև ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերի տեսակետին, թե սևերի ու սպիտակների բաժանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկնում է ՀՀԿ-ի սխալը, որ բոլոր տեղերում պետք միայն իրենք հաղթեն։ «Բոլոր տեղերում՝ որտե՞ղ: Առաջին ընտրությունն է, այսինքն, բոլոր տեղերում՝ որտե՞ղ: Այսինքն, չմասնակցե՞նք ընտրություններին, չեմ հասկանում», - ընդգծեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ