Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները

Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները
16.09.2018 | 07:23

Մեկօրյա աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ընդգծել համատեղ նախագծերի կարևորությունը: Էրդողանը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է հեծելազորի շքերթին՝ նվիրված թուրքական Կովկասյան բանակին և 1918-ին «Բաքվի ազատագրմանը բոլշևիկներից և դաշնակներից»:

100 տարի առաջ սեպտեմբերյան այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած՝ օսմանյան և ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Տարբեր տվյալներով՝ այդ օրերին զոհվել է 9- 30 000 մարդ։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ