Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վրաստանը հետաձգեց ավտոճանապարհներով հացահատիկային բեռների ներկրման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը

Վրաստանը հետաձգեց ավտոճանապարհներով հացահատիկային բեռների ներկրման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը
16.09.2018 | 07:24

Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը` հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

«Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որ երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն», - ասված է հաղորդագրությունում: Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ՝ այսօրվանից հացահատիկային բեռների ներմուծումը երկրի մաքսային տարածք և արտահանումը պետք է հնարավոր լիներ միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով, որ անխուսափելիորեն կբարձրացնի Հայաստան ներկրվող հացահատիկի գինը՝ հանգեցնելով նաև այլ ապրանքների թանկացման:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ