Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մերկել․ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում

Մերկել․ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում
16.09.2018 | 07:25

Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ շատ հանրապետություններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով լիտվական Ռուկլա քաղաքում գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը:

«Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, որ չեն անդամակցում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, բախվում են Ռուսաստանի հրահրած ներքին հակամարտություններին»` հայտարարել է կանցլերը, որ օգոստոսի վերջին պաշտոնական այցեր էր կատարել Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Մերկելի խոսքով՝ այսօր հետխորհրդային երկրները զբաղված են «իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ Ռուսաստանը կամ բաժանել է նրանց տարածքները, կամ այնտեղ հակամարտություն է հրահրել»: Որպես օրինակ Գերմանիայի կանցլերը նշել է իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ