Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մարկոս Հարությունյան. Ոստիկանները եկան, առանց որևէ բառ խոսելու, ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ

Մարկոս Հարությունյան. Ոստիկանները եկան, առանց որևէ բառ խոսելու, ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ
16.09.2018 | 07:26

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու անդամի ԲՀԿ Մարկոս Հարությունյանը պատմել է ոստիկանների մասնակցությամբ իր հետ կատարված միջադեպի մանրամասները, երբ ոստիկանները նրան «փռել են ասֆալտին»։


«Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչա կան շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրին՝ մասկաներով, ունեին նաև ավտոմատներ, և բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես, ձեռքերս պարզած, իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ խոսելու՝ ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ, ազատ ես։ Հետո հրապարակեցին տեսանյութ ու ցույց տվեցին, որ իբր ես շրջում եմ թիկնազորով»` ասաց Մարկոս Հարությունյանը։ Նա քաղաքական ենթատեսքտ չի տեսնում կատարվածի մեջ, համարում է թյուրիմացություն: Ասաց, որ վիրավորված է ու դատապարտում է կատարվածը՝ հատկապես, երբ ոստիկանության տեսանյութում իրեն ներկայացրել են որպես «հերոս»։

«Սա չենք համարում մեր քաղաքական ուժի համար ճնշում կամ քաղաքական հետապնդում։ Բայց գալիս ենք ավելի վատ եզրակացության՝ չկա վարչական օրենսգրքում որևէ արգելք, որը կսահմանի, որ ավտոշարասյունով երթևեկելը արգելված է։ Իրավական որևէ փաստաթղթում չկա շարասյուն հասկացություն։ Փաստորեն՝ որևէ իրավախախտում, օրենքի խախտում, նույնիսկ զանցանք չի եղել»` ասաց ԲՀԿ ավագանու անդամի թեկնածու Պետրոս Ղազարյանը։
Թեկնածուները հայտարարեցին, որ դիմում են դատախազություն՝ պարզելու՝ ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ են։ Ավելին, դիմում են Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններին՝ հորդորելով գնահատական տալ՝ իրավաչա՞փ են եղել ոստիկանության գործողությունները։


«Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրունկի տակ։ Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հպարտ հայտարարեց, որ անպայման արագ արձագանքելու են վարչապետի հանձնարարականներին։ Պարոն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում։ Գործեք կշռադատված, այլապես դուք խախտում եք բազմաթիվ օրենքներ հեռուստաշոուներ պատրաստելու համար։ Եթե օրենք էր խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, դու ազատ ես, կարող ես գնալ տուն։ Որովհետև ձեզ պետք է եղել 2-3 րոպեանոց «ուժըս ռոլիկ»՝ հանրության մեջ ահուսարսափ տարածելու համար»` հայտարարեց ԲՀԿ ավագանու անդամի թեկնածուՆաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ