ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Պրոկոպիս Պավլոպուլոս. Եվրոպայի թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է

Պրոկոպիս Պավլոպուլոս. Եվրոպայի թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է
16.09.2018 | 07:27

Եվրոպայի համար այսօր թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է, այլ ոչ թե որոշ երկրների՝ ԵՄ շարքերը լքելը` Ռիգայում Arraiolos խմբի գագաթաժողովից հետո հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:


Նա նշել է, որ խմբի անդամ պետությունների համար շատ կարևոր են 2019-ի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք ամենակարևորը կարող են դառնալ եվրագոտու ստեղծումից ի վեր։ «Որոշվում է ԵՄ-ի ապագան։ Եվ մենք հույս ունենք, որ այդ սպառնալիքները չեն հաղթի։ Պետք է ասել, որ մենք վտանգ տեսնում ենք»,- ասել է Պավլոպուլոսը։ «Հայրենասիրության քողի տակ թաքնված պոպուլիզմն ու նեոնացիզմը միտված են միայն մեկ բանի՝ վերադարձնել անցյալի սարսափները, որոնք ժամանակին արդեն մեկ անգամ քանդել են Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը»,-նշել է նա։ Եվրոպացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ Եվրոպա են ցանկանում տեսնել:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ